Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

«Սասնա ծռեր» խմբի անդամներն արդեն ապահովված են սննդով. Ոստիկանություն

«Սասնա ծռեր» խմբի անդամներն արդեն ապահովված են սննդով. Ոստիկանություն
26.07.2016 | 13:04

ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներն արդեն ապահովված են սննդով:

Այլ մանրամասներ, մասնավորապես, թե երբ է զինյալներին հասցվել սնունդը, ում կողմից, ինչպես, Ոստիկանությունից հրաժարվեցին տրամադրել։


Նշենք, որ երբ այսօր առավոտյան քաղաքացիները Խորենացի փողոցում սնունդ էին պահեստավորում՝ նպատակ ունենալով այն փոխանցել ՊՊԾ գնդի տարածքում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին, և ոստիկանները թույլ չեն տալիս այն ներս տանել։

Դիտվել է՝ 2047

Մեկնաբանություններ